7215 դիտում
00:53 03-10-2020
Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը։
«ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։
Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձեւի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց ոչ՝ մեր շնորհիվ, հիմա եւ այստեղ։
Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան։ Բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե ի սպառ վերանա, այն կարող է այլ ձեւեր եւ ուղիներ ստանալ»,- գրել է Աշոտյանը։
Նմանատիպ նյութեր
3879 դիտում
09:40 22-11-2016
Կարեն Կարապետյանի կառավարության հետ կապված դրական սպասումներ չեն նշմարվում. «Ժողովուրդ»
1306 դիտում
17:16 04-12-2020
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է. Աշոտյան
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո