Էրդողանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակումը Ղարաբաղի վրա
[url=https://iravaban.net/292973.html?fbclid=IwAR0xT9HboBn_vRrilClclinNoV8LTHkeeUnZwnR86QIH6uTcT_GmLmxJflo]Իրավաբան.net[/url]-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հարձակումը կշարունակվի, հայտնում է РИА Новости-ին։
«Հուսով եմ, որ նա կշարունակի իր պայքարը, քանի դեռ չի ազատագրել իր բոլոր հողերը Ղարաբաղում», – ասել է նա Քոնիայում իր ելույթի ժամանակ:
Ուղիղ հեռարձակումն իրականացվել է Twitter- ում:
Հիշեցնենք, որ սա Էրդողանի առաջին ռազմատենչ հայտարարությունը չէ։ Հոկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում նա քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։
«Մինսկի խումբը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից, 30 տարի շարունակ ի վիճակի չի եղել լուծել Ղարաբաղի հարցը: Եվ այսօր նա փորձում է բացասական իրադարձությունների ֆոնին գտնել զինադադարի ձև, և դա անընդունելի է», – ասել է Էրդողանը ունեցած ելույթի ժամանակ:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, «բայց անարդյունք»: