211652_close_icon

Էրդողանը հույս ունի շուտով այցելել Պարսից ծոցի երկրներ.Չավուշղլու

views-count5932 դիտում article-date 11:37 15-07-2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի շուտով այցելել Պարսից ծոցի երկրներ՝ Կատարի ու նրա արաբական հարևանների հարաբերությունների ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը քննակելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Մևլյութ Չավուշղլուն՝ կատարցի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանիի հետ Անկարայում հանդիպելուց հետո։ «Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն լուծմանը, որը համապատասխանում է եղբայրական հարաբերությունների ոգուն»,- հայտնել է նա։ Ավելի վաղ, Էրդողանը քննադատել է այն պահանջների ցանկը, որն արաբական երկրները ներկայացրել են Կատարին՝ հարաբերությունների վերականգնելու համար՝ այդ թվում Կատարում թուրքական բազայի փակումը։

Նմանատիպ նյութեր