211652_close_icon
views-count8153 դիտում article-date 09:21 02-10-2020

Սիրիացի զինյալների՝ Ադրբեջան մեկնելու մասին իմացել են դեռ օգոստոսից. հետաքննություն․ «Ամերիկայի ձայն»

Թուրքիայի կողմից սիրիացի զինյալ ապստամբերի Ադրբեջան ուղարկելու փաստը միջազգային մամուլում շրջանառվել է դեռ օգսոստոս ամսից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5605967.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Բրիտանական «The investigative journal»-ի հետաքնության մեջ Լիբիայում կռվող սիրիացի ապստամբներից ոմանք պատմել էին, որ իրենց ասվել է, թե Ադրբեջան են գնալու ավելի շատ գումարի դիմաց, քան Լիբիայում էին ստանում: Սիրիայի Աֆրին քաղաքի ծագում ունեցող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամ Հասան Բաքրին (անունը փոխված է) ասել է. «Մի քանի ամիս առաջ մենք լսեցինք, որ Թուրքիան սիրիացիներին կուղարկի Եմեն: Բայց վերջերս մենք լսեցինք, որ միգուցե գնանք Ադրբեջան»: «Ես լսել եմ, որ մենք գնալու ենք Ադրբեջան կամ ինչ էլ որ այն կոչվեր»,- ասել է Համզայի դիվիզիայի անդամ Օմար Յաղրին` սխալ արտասանելով երկրի անունը. «Լսեցի, որ նրանք մեր ներկայիս աշխատավարձին 2000 կամ 3000 դոլար կավելացնեն: Ես ուզում եմ գնալ, եթե դա ճիշտ է, քանի որ դա ավելի լավ է, քան նույնիսկ Լիբիայում $2000 ստանալը»: Օմար Յաղրին չգիտի, թե որտեղ է Ադրբեջանը: «Ինձ չի հետաքրքրում», - ասել է նա: «Կարևորը փողն է: Եթե դա լուրջ է, ես և շատ ուրիշներ ցանկանում ենք գնալ»: Բարձր աշխատավարձի հույսով Ադրբեջան հասած, և ղարաբաղյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ապստամբներն ավելի ուշ պարզել են, որ խաբվել են: «Նրանք մեզ խաբեցին: Նրանք մեզ ասացին, որ գալիս ենք պահպանելու թուրքական հենակետը: Հետո մենք հասնում ենք այստեղ և մեզ ուղարկում են միանգամից մարտի »,-ասել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մարտերին մասնակից, սիրիական «Համզա» խմբավորման զինյալներից մեկը՝ հավելելով. «Մարտերը նման չեն այն ամենին, ինչ ես տեսել եմ: Դա նման է ֆիլմի: Անընդհատ ռմբակոծություն է»: Ղարաբաղում ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից երկու օր անց մ Reuters միջազգային լրտավական գործակալությունը, հղում անելով սիրացի այլ ապստամբների հետ արված հարցազրույցներին, հաղորդել էր, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել շուրջ 4000 սիրիացի զինյալ: Բրիտանական The Guardian պարբերականը ևս անդրադարձել է նույն թեմային՝գրելով. «Սիրիացի ապստամբ մարտիկները գրանցվել են մասնավոր թուրքական անվտանգության կազմակերպությունում ՝ որպես սահմանապահներ Ադրբեջանում»: Սիրացի զինյալների մասին հայտարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ փաստեր ունի: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը ասել էր, որ ՌԴ անվտանգության խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը: Չնայաց հայկական մամուլում շրջանառվող լուրերին թե, ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, Sky News Arabia-ին հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: «Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա: Ամերիկյան կողմի այս արձագանքի մասին ԱՄՆ պաշտոնական աղբյուրներից դեռ հաստատում չկա: Թեհրանը հայտարարել է, որ «թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն»: «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,-գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր