211652_close_icon
views-count661 դիտում article-date 22:49 01-10-2020

«Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային»․ իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ պաստառներ ցուցադրելով Կոնգրեսի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Այսօր նրանք հավաքվել են Իսպանիայի Կոնգրեսի շենքի դիմաց՝ ցուցադրելով «Կեցցե՛ անկախ Արցախը», «Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները: Այս մասին տեղեկանում ենք Իսպայիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունից: Ակցիային մասնակցել են պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր