211652_close_icon
views-count3763 դիտում article-date 18:31 01-10-2020

«Գլուխ եմ խոնարհում. Դուք մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/605397.html?fbclid=IwAR0-jmTypVLGNubrNYo3lmM6qbSJaUvmpGvPv4wGsM7B5z7S0l38JIiAs7s]News.am[/url]-ը գրում է. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Երկրի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք ձեր ընկերների հետ մեծ սխրանք եք գործել՝ ձախողելով հակառակորդի՝ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող սադրիչ գործողությունները: Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել, որ, շնորհիվ հայ ժողովրդի կողմից մղվող միասնական և միահամուռ պայքարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու ենք պատվով: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=wuFxwIK15wQ&feature=youtu.be&fbclid=IwAR25LRFtkMXnbdfZQ4UNvknaGC_-tBpH_c_J64NkaqOQnfnuyBVezBKwtaE]24TV-[/url]ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից