Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի տարածքում. վիրավորվել է 6 տարեկան երեխա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի Խոդաֆարին շրջանի Փարվիզխանլու գյուղում, հաղորդում է [url=http://www.anaj.ir/News/120462/%D8%AA%D8%AE%D8%B1%DB%8C%D8%A8-6-%D9%88%D8%A7%D8%AD%D8%AF-%D9%85%D8%B3%DA%A9%D9%88%D9%86%DB%8C-%D9%88-%D8%AC%D8%B1%D8%A7%D8%AD%D8%AA-%DB%8C%DA%A9-%DA%A9%D9%88%D8%AF%DA%A9-%D8%AE%D8%AF%D8%A7%D8%A2%D9%81%D8%B1%DB%8C%D9%86%DB%8C/?id=120462]Anaj[/url]-ը:
Կայքը նշում է, որ վիրավորում է ստացել 6 տարեկան երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, կոնֆլիկտի գոտուց արկերից ոչ մեկը չպետք է հայտնվի Իրանում:
Ուղերձը ուղղված էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ հարվածի տակ է հայտնվում Իրանի տարածքը: Այդպիսով Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել կոնֆլիկտի մեջ:
Բացի այդ, Իրանի ՀՕՊ համակարգը ադրբեջանական մարտական անօդաչու է հարվածել սահմանամերձ տարածքում: