211652_close_icon
views-count3558 դիտում article-date 20:48 30-09-2020

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ Արցախից․ Հաղթանակը մերն է լինելու. Sport.News.am

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Հայդուկ» կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ: Տեղեկությունը [url=https://sport.news.am/arm/news/115241/]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց 20-ամյա ըմբիշը: «Արդեն մի քանի օր է՝ սպասում էի, որ հայրիկիս հետ մեկնեմ առաջնագիծ: Ես միացել եմ «Հայդուկ» կամավորական ջոկատին, որի հրամանատարներն են հայրիկս՝ Կարեն Հարությունյանը եւ Կարեն Ռաշոյանը: Մեր ջոկատի կազմում է նաեւ Մասիսի հրամանատար Սայադ Հայրապետյանը: «Հայդուկ» ջոկատը ձեւավորվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Համոյի եւ Սայադի ջանքերով: Ինձ թույլ չէին տալիս, որ ես մեկնեի նրանց հետ, բայց ես ամեն ինչ արեցի, որ ես էլ գնամ եւ մեր զինվորների կողքին լինեմ: Հաղթանակը մերն է լինելու: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Աստված պահապան մեզ բոլորիս: Հաղթանակով հետ ենք գալու»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր