211652_close_icon

Արցախի Ազգային ժողովի ներկայիս նախագահը հանդիպել է նախկին նախագահների հետ

views-count482 դիտում article-date 14:37 30-09-2020
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ավարտվեց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահների հետ իմ հանդիպումը։ Միաձայն ողջունեցինք ԱՀ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանի հանդիպումն Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած հրամկազմի հետ։ Մեր կողմից կոչ ենք անում Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին ևս նման հանդիպումներ ունենալ, որովհետև փոխադարձ քննարկումները կարևոր նշանակություն ունեն՝ աշխատանքները համակարգելու և տեղեկատվությանը լիարժեք տիրապետելու տեսանկյունից։ Արցախի խորհրդարանի նախկին նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հնարավոր աջակցություն ցուցաբերել այս պատասխանատու ժամանակաշրջանում մեր կողմից իրականացվող աշխատանքներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր