6538 դիտում
21:26 29-09-2020
Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ կցնցի նավթի և գազի շուկաները. Bloomberg-ը ներկայացրել է ադրբեջանական գազամուղի ռմբակոծման սցենարի հետևանքները
[url=https://www.tert.am/am/news/2020/09/29/pipelines/3409740?fbclid=IwAR2ORcUO1aZW2fg9aMBetzKjkAmaB5h6QbUPqAT95RwkeWxJP4XmaR9tv4I]Tert.am[/url]-ը գրում է. Շաբաթներ հետո Ադրբեջանը պետք է գազամատակարարում սկսի դեպի Եվրամիություն, սակայն կրկին սրվել է տասնամյակներ տևող հակամարտությունը Հայաստանի հետ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ նկատելով, որ «նավթի և գազի շուկաները դեռ կցնցվեն հակամարտության պատճառով»:
«Թեև էներգիայի ոլորտում համաշխարհային պահանջարկը նվազել էր «Քովիդ-19»-ի համավարակի պատճառով, վատագույն սցենար կարող է տեղի ունենալ, ինչպես օրինակ՝ գազամուղի ռմբակոծումն ու դրան հետևող բնապահպանական աղետը: Սովորական իրավիճակում դա կբարձրացներ նավթի գները»,- ասվում է Bloomberg-ի հոդվածում:
Գործակալությունը նշում է, որ հակամարտությունը կենտրոնանում է Լեռնային Ղարաբաղի շրջանում, որի հանդեպ հավակնություններ ունեն երկու երկրները: Նշվում է, որ տեսականորեն դա կարող է խախտել գազի և նավթի հոսքն Ադրբեջանից, քանի որ Կասպից ծովի տարածաշրջանի երկրորդ խոշորագույն արտադրողի գազամուղներն անցնում են Հայաստանի հետ սահմանից 16 կմ հեռավորությամբ:
Ադրբեջանն իր նավթի գերակշիռ մասն արտահանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով դեպի Թուրքիայի միջերկրածովյան ափի արտահանման վայր: Ադրբեջանից բնական գազի արտահանումը, որն անցնում է Հարավային Կովկասով դեպի Վրաստան ու Թուրքիա, այս տարի ավելի ուշ պետք է հասնի ԵՄ շուկա։
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
09:37 28-07-2022
Ռուսաստանի համար պատերազմի անհաջող ընթացքը փոխում է նավթի և զենքի շուկաները․ «Ամերիկայի ձայն»
7492 դիտում
22:27 08-09-2014
Այս տեսանյութը կցնցի բոլոր ծխողներին. տեսանյութ