ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվեց. ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսվել` պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի
                        ՀՀԿ ԳՄ նիստում ներքաղաքական, ներկուսակցական հարցերի հետ համատեղ քննարկվել է նաեւ շփման գծի իրավիճակը: 
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` քանի դեռ Ադրբեջանը կուտակումներ է իրականացնում եւ բանակցությունները չեն վերսկսվել  պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ 
Միաժամանակ նկատեց, որ ադրբեջանցիները փորձում են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչը վերջին անգամ եւս  տապալվեց։ 
Իսկ եթե Ադրբեջանը շարունակի  ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ` Հայաստանի Հանրապետությունը կառաջնորդվի  նախագահի նախանշած քայլերով՝  մինչեւ ԼՂՀ ճանաչում։
 Էդուարադ Շարմազանովը նաեւ նշեց, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

