211652_close_icon
views-count1894 դիտում article-date 14:13 29-09-2020

Հենրիխ Մխիթարյան. Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղի դեմ դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,- գրել է Մխիթարյանը։ Մարզիկը նաև կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր