211652_close_icon
views-count15295 դիտում article-date 15:58 27-09-2020

ՀՅԴ կամավորները Արամ Մանուկյանի արձանի մոտ խմբված սպասում են պաշտպանության նախարարի հրամանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՅԴ-ն կամավորների հավաք է կազմակերպել Արցախ մեկնելու նկատակով: Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքված կամավորները ճակատ մեկնելու համար սպասում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին: Հավաքին ներկայացել են ինչպես նոր զորացրված երիտասարդները, այնպես էլ Արցախի ազատամարտին և Ապրիլյան մարտերին մասնակցած մարտիկները: Հավաքված կամավորներին կոչով դիմեց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա հայտարարեց, որ այսօր թշնամուն ծնկի բերելու խնդիր է դրված: «Հայրենասիրությունը գործունեություն է, այլ ոչ թե խոսք»,- հայտարարեց Հ. Մարգարյանը և տեղեկացրեց, որ կուսակցության առաջին վաշտն արդեն պատրաստ է ճակատ մեկնելու, մյուս վաշտերը կարճ ժամանակում կհետևեն առաջինին: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր