211652_close_icon

Լենինգրադյան փողոցում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հուշաքարերի մոտ տիրող գարշահոտ վիճակի պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. «Վեոլիա ջուրը» մեկ ամիս է՝ սպասում է Ավինյանի հրամանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count2503 դիտում article-date 22:11 11-07-2025
Երեկ՝ հուլիսի 10-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լենինգրադյան փողոցում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հուշաքարերի մոտ տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի մասին, որտեղ եղած դիտահորից կեղտաջրերը մի քանի օր է ողողում են Լենինգրադյան - Սեբաստիա փողոցմերն, ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում՝ օր առաջ վիճակը շտկելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ շան գլուխը թաղված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանի որոշ «վայ» չինովնիկների տակ։

Դեռ 1 ամիս առաջ այս խնդիրը եղել է ու «Վեոլիա ջուր» ընկերությունը, բնակիչներից տեղեկանալով այդ մասին, բավականին օպերատիվ արձագանքել է, մասնագետների հետ ժամանել է նշված վայր, սակայն տեղում պարզվել է, որ խցանումը վերացնել հնարավոր չէ, քանի որ ամբողջությամբ խցանված կոյուղագիծը կոտրված է և հատուկ փչող մեքենայով հնարավոր չէ խնդիրը լուծել, ճիշտ տարբերակը վնասված կոյուղագիծը փոխելն է։

Այդ նպատակով մեկ ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ քանդման շինթույլտվություն ստանալու և կոյուղագիծը վերակառուցելու համար։

Սակայն մեկ ամիս է՝ Երևանի քաղաքապետարանի «վայ» չինովնիկները չեն էլ պատասխանում «Վեոլիա ջրին», չի բացառվում, որ քաղաքապետ Տ. Ավինյանին չեն էլ զեկուցել այդ մասին, ինչը պետք է մտահոգի քաղաքապետին, իսկ եթե զեկուցել են ու քաղաքապետը ոչինչ չի ձեռնարկել, ապա կարելի է քաղաքապետին կարմիր քարտ ցույց տալ, որպեսզի հետագայում նման բարձիթողի վիճակ Երևանում չլինի։

Հիմա արդեն քաղաքապետը պետք է անհապաղ «Վեոլիա ջրի» խնդրանքը բավարարի, որպեսզի «Վեոլիա ջրի» մասնագետները հետևողական աշխատանքներ իրականացնեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն մի քանի օր է՝ բազմաթիվ հեռախոսազանգեր էինք ստանում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից, ինչպես նաև այլ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթ են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ովքեր մեկ շաբաթից ավելի է՝ անտարբերության են մատնում իրենց ահազանգերը։

 Լենինգրադյան փողոցում գտնվող, 44-օրյա պատերազմում նահատկված լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքում գտնվող դիտահորից կեղտաջուրը թափվում է, դուրս է գալիս, ողողելով Լենինգրադյան և Սեբաստիա փողոցները։

Գարշահոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։ Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեկ շաբաթից ավելի է՝ էս ահավոր վիճակն է, անտանելի է։

Հոտը հասնում է նույնիսկ հարակից շենքեր։ Ում ասես դիմել ենք՝ թե քաղաքապետարանի թեժ գիծ, թե Աջափնյակ թաղապետարան, թե «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական պատասխան։

Գալիս ենք, որ մեր հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհենք, գոնե 10 րոպե նստենք՝ սրտներս հովանա մեր հերոսների մոտ, բայց հոտը սպանում ա։ Էլ չենք ասում, որ վարակի բուն ա։

Երևանի քաղաքապետարանը և Աջափնյակի թաղապետարանը, եթե իրոք արժևորում են մեր հերոսների կատարած սխրանքները, գոնե այդ տարածքում օր առաջ պետք է էս կեղտը վերացնեն։ Եվ դա պետք է անի «Վեոլիա Ջուրը»»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր