211652_close_icon
views-count901 դիտում article-date 20:13 26-05-2023

«Տեր ենք մեր հայրենիքին»․ ՀՅԴ-ն մայիսի 28-ին հրավիրում է Արամ Մանուկյանի արձանի մոտ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացրել է Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին կայանալիք միջոցառման մասին․

«Սիրելի հայրենակիցներ,

Հանրապետության օրվա առիթով մայիսի 28-ին, ժամը  16:00-ին,  սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում կայանալիք «Տեր ենք մեր հայրենիքին» խորագիրը կրող միջոցառմանը»,- նշված է հաղորդագրությունում:



 

Նմանատիպ նյութեր