211652_close_icon
views-count15979 դիտում article-date 15:49 27-09-2020

Կոչ եմ անում մի կողմ դնել տարաձայությունները, դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ և լծվել հայրենիքի պաշտպանությանը․ Միհրան Պողոսյան

ՀՀ արդարադատության գենարալ-մայոր Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել՝ իշխանություններին կոչ անելով մի կողմ դնել տարաձայնությունները, դադարեցնել քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով վերադառնալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Կոչ ՀՀ գործող իշխանություններին Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել էռազմական գործողություններ։ Ելնելով ստեղծված իրավիճակից,ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։ Տվե՛ք հնարավորություն միասնաբար դիմագրավել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։ Հակառակորդը մեկն է, ուստի համազգային համախմբումն այլընտրանք չունի։ Նաև կոչ եմ անում իմթիմակիցներին և համախոհներին անհրաժեշտության դեպքում կանգնել մեր բանակի կողքին»։

Նմանատիպ նյութեր