Կոչ ենք անում ԱԺ խմբակցություններին Ն. Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել վարչապետ՝ հնարավորություն տալով ԸՕ–ում կատարել նախատեսված փոփոխությունները. «Արդարություն» կուսակցություն
Կոչ ենք անում խորհրդարանական խմբակցություններին Նիկոլ Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել ՀՀ վարչապետ:
Դա հնարավորություն կընձեռի ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել Կառավարության ծրագրով նախատեսված փոփոխությունները՝ հնարավորություն տալով քաղաքական ուժերին մասնակցելու իրապես արդար արտահերթ ընտրությունների:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։
«Ուզում ենք փաստել, որ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ դրույթը`
իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:
Այս դրույթը, սակայն, ԱԺ այսօրվա քվեարկությամբ հնարավոր չեղավ իրականացնել:
Ըստ այդմ կոչ ենք անում խորհրդարանական խմբակցություններին Նիկոլ Փաշինյանին առաջադրել և վերստին ընտրել ՀՀ վարչապետ: Միաժամանակ, դա հնարավորություն կընձեռի ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել Կառավարության ծրագրով նախատեսված փոփոխությունները՝ հնարավորություն տալով քաղաքական ուժերին մասնակցելու իրապես ԱՐԴԱՐ արտահերթ ընտրությունների»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։