8251 դիտում
22:05 26-09-2020
Ալեն Ղուլյան. Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ տեղեկություններ պարունակող հայալեզու ձայնային հաղորդագրություն են պատրաստել, որը ակտիվ տարածում են սոցիալական ցանցերում և տարբեր տեսակի մեսենջերներով (WhatsApp, Viber և այլն):
43 վայրկյանանոց ձայնագրության մեջ տղամարդը հայերենով խոսում է այն մասին, թե իբր Արցախում վիճակը շատ ծանր է, ճանապարհները փակ են, թե իբր Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը իրենց ընտանիքները ուղարկել են Երևան, իսկ մնացածներին արգելել են դա անել, թե իբր զինծառայողները լքում են մարտական դիրքերը` ընտանիքները Երևան տեղափոխելու նպատակով և այլն։
Խոսքերից և առոգանությունից պարզ երևում է, որ խոսացողը հայ չէ, ամենայն հավանականությամբ, հայկական տիրույթում ակտիվ մշտադիտարկում իրականացնող և կեղծ հայկական օգտահաշիվներով ապատեղեկատվություններ տարածող Ադրբեջանի հատուկ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների այսպես կոչված «հայագետ»-սպաներից է։
Եղեք զգոն և ուշադիր։
[b]Հ.Գ.Խնդրում եմ տեղադրածս նյութը տարածել միայն զգուշացման նպատակով»:[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
09:44 02-10-2020
Ադրբեջանն արցախյան հեռախոսահամարով զանգեր է կատարում՝ հայերի շրջանում խուճապ առաջացնելու համար. ԱԱԾ
Այս բաժնից
499 դիտում
11:40 13-05-2024
Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին. Tert.am
496 դիտում
11:07 13-05-2024
Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին
445 դիտում
11:04 13-05-2024
10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 134 է