211652_close_icon
views-count2471 դիտում article-date 13:07 25-09-2020

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա դիմել է ԱԺ նախագահին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը. Նա համապատռասխան դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Նշենք, որ մինչեւ այս պահը «Իմ քայլը» խմբակցությունից մանդատները վայր են դրել Էդգար Առաքելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Փամբուխչյանը, Նարինե Թուխիկյանը: Վերջին երկուսը տեղափոխվել են աշխատանքի գործադիր իշխանությունում:

Նմանատիպ նյութեր