211652_close_icon
views-count1684 դիտում article-date 18:46 24-09-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.20-ին, Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21013-ի» 60-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Նիսանի» 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 82-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից հաղորդվել էր, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 28-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ծառից ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Ագարակ-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին քաղաքացու վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր