Սուարեսը լաց է եղել «Բարսայում» իր հրաժեշտի ասուլիսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարձակվող Լուիս Սուարեսը զգացմունքայնորեն է հրաժեշտ տվել «Բարսելոնային»՝ «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո:
Կատալոնական ակումբի մամլո-ասուլիսում, որը նվիրված էր նրա հրաժեշտին, ուրուգվայցին չի կարողացել զսպել արցունքները:
Այս փուլն ավարտված է և ես հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ: Հավերժ երախտապարտ եմ բոլոր երկրպագուներին», ասել է Սուարեսը:
Սուարեսը նաև մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/24/1165268/]տեղափոխությունը [/url]«Ատլետիկո»:
«Ես հեռանում եմ զգացողությամբ, որ ամբողջությամբ իրացրել եմ ինձ: Հեշտ չէ դառնալ ակումբի պատմության մեջ երրորդ ռմբարկուն:
Երբ «Բարսայում» հայտնեցին, որ ինձ հետ հույսեր չեն կապում, ես մի քանի առաջարկ ստացա: Մտածեցի, որ պատրաստ եմ տեղափոխվել այն թիմ, որը կարող է հավասարապես մրցակցել «Բարսայի» և «Ռեալի» հետ:
Ես լի եմ վճռականությամբ և լավ սպասումներով: «Ատլետիկոն» բավական մրցունակ թիմ է», ասել է Սուարեսը: