Նեյմար. Վնասվածքից հետո տանը երկու օր լաց եմ եղել
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ ոտքի ոսկրային վնասվածքի ռեցիդիվ է ունեցել:
«Այս անգամ իմ համար ավելի դժվար էր, քան՝ նախորդ անգամ: Այն ժամանակ ես ասացի. «Եկեք վիրահատեք, այս հարցը հնարավորինս շուտ լուծենք»: Տխրելու պատճառներ չկային:
Սակայն այժմ այս ամենը մարսելը շատ ավելի դժվար է ինձ համար: Ես տանը երկու օր լացում էի», ասել է բրազիլացին:
Նեյմարը վնասվածքը ստացել էր հունվարի վերջին, ապաքինումը կտևի 10 շաբաթ, և նրան չեն վիրահատի: