211652_close_icon
views-count3484 դիտում article-date 17:48 08-08-2021

Մեսին շուտով պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ. հրաժեշտի ասուլիսում նա արտասվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիոնել Մեսին շուտով կարող է տեղափոխվել ՊՍԺ:
 
Փարիզյան ակումբի հետ արգենտինացու պայմանագիրն արդեն համաձայնեցված է:
 
Մեսին այսօր կմեկնի Փարիզ, որտեղ բուժզննում կանցնի և կստորագրի 2+1 սխեմայով պայմանագիր:

«Բարսելոնայից» հեռանալու առթիվ «Կամպ Նոու» ստադիոնում հրավիրված հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ Լիոնել Մեսին չկարողացավ զսպել արցունքները:

«Կցանկանայի մարզադաշտում հրաժեշտ տալ երկրպագուներին։ Կցանկանայի լսել վերջին ծափահարությունները։ Համավարակի ժամանակ կարոտել էի նրանց ու ուզում էի լսել՝ ինչպես են վերջին անգամ վանկարկում անունս։ Լավ հրաժեշտ կլիներ։ Բայց այլ կերպ ստացվեց, ու ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, զգացել եմ այս ակումբի սերը։

Հույս ունեմ՝ կվերադառնամ «Բարսելոնա» ցանկացած կարգավիճակով։ Հույս ունեմ՝ կկարողանամ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայի» մեծագույն ապագայի գործում։ Հավանաբար, մոռացա այն ամենի մեծ մասը, ինչ ուզում էի ասել, բայց ամենալավ վիճակում չեմ։ Շնորհակալ եմ ողջ աշխարհին», ասել է Մեսին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր