211652_close_icon
views-count44475 դիտում article-date 22:16 23-09-2020

Արմավիրի մարզի բնակչուհին 25-րդ օրն է, գիշերում է բաց երկնքի տակ. պատկան մարմինները չեն արձագանքում նրա խնդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակչուհի Անահիտ Մարտիրոսյանը արդեն 25-րդ օրն է, գիշերում է Արմավիր քաղաքի փողոցներում՝ բաց երկնքի տակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Ա. Մարտիրոսյանի՝ պատճառը կայանում է նրանում, որ նրա տունը խլել են ձեռքից: Արմավիր քաղաքի բնակիչները, ցանկանալով օգնել անօթևան կնոջը, բազմիցս անգամ ահազանգել են ոստիանություն, քաղաքապետարան, անգամ Երևան՝ թեժ գիծ, որպեսզի նրան գոնե ժամանակավոր կացարան տրամադրեն, սակայն ոչ մի արձագանք: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանը նշեց, որ խնդրանքով դիմում է պատկան մարմիններին, որպեսզի մի փոքրիկ կացարան տրամադրեն, որ չմնա բաց երկնքի տակ, և, որ քաղաքի փողոցներում բազմաթիվ թափառող շներ կան, որոնք գիշերը կարող են վնասել նրան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները, ովքեր կնոջն ուղեկցել են «Արմավիր» բժշկական կենտրոն՝ բուժզննում անցնելու, սակայն կինը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է՝ ոստիկաններն իրեն տանեն իր հարազատների տուն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր