211652_close_icon
views-count1972 դիտում article-date 20:50 22-09-2020

Ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը: Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։ N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։

Նմանատիպ նյութեր