Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Հուլիսի 20-ին, ժամը 15.08-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան խոհանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: