30752 դիտում
12:35 28-09-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԻՆ սակրավորները հերթական անգամ մարտական ականանետի ականը բնակելի վայրից վնասազերծեցին և տեղափոխեցին անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 33/30 հասցեի մոտ՝ «Աթենք» գործարանի հարևանությամբ, պայթուցիկ սարքի նմանվող իր կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը, ովքեր նշված վայրից վնասազերծել և անվտանգ վայր են տեղափոխել կորոզիայի ենթարկված մարտական ականանետի ական, որը եղել է առանց պայթուցիչի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և փրկարարների հետ սպասել են, մինչև ժամանել է սակրավորների խումբը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
Նմանատիպ նյութեր
2711 դիտում
13:21 13-06-2015
Փրկարարները բնակելի տան պատի մեջ հայտնաբերված գյուրզա տեսակի օձը տեղափոխեցին անվտանգ վայր
1315 դիտում
13:48 02-07-2015
Փրկարարները բնակելի տան պատին հայտնաբերված գյուրզա օձը տեղափոխեցին անվտանգ վայր