211652_close_icon
views-count1414 դիտում article-date 19:14 22-09-2020

Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ոլորտի խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև: Սերգեյ Դանկվերտը, ողջունելով նախաձեռնությունը, նախ շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով Հայաստանի քաղաքացիներին բարեկեցություն ու շարունակական զարգացում: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտրական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Գոհունակությամբ շեշտվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ: Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները: Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը: Երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ [url=http://snund.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%87-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%ab-%d5%a1/]snund.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր