2936 դիտում
09:37 24-11-2021
ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են «միջազգային անվտանգության» հետ կապվված հարցեր․ «Ամերիկայի ձայն»
Երկու երկրների բարձրաստիճան զինվորականները երեքշաբթի կեսօրին հեռախոսազրույց են վարել՝ Արևմուտքի մտավախությունների պայմաններում, որ Մոսկվան կարող է ծրագրել ներխուժում հարևան Ուկրաինա: Դրա մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին քննարկել են «միջազգային անվտանգության արդի խնդիրները»։ Միաժամանակ, ՌԴ պաշտպանության գերատեսչությունը չի տրամադրել բանակցությունների մանրամասները։
Արևմտյան երկրներն այս ամիս ահազանգեցին ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի ակտիվության ավելացման մասին: Արևմուտքը Մոսկվային կասկածում է Ուկրաինա ներխուժում ծրագրելու մեջ. Մոսկվան հերքում է այդ կասկածները։
Անցյալ շաբաթ Ուկրաինան դիմեց իր արևմտյան դաշնակիցներին՝ լրացուցիչ ռազմական օգնության համար: Երեքշաբթի օրը Օդեսա է ժամանել երկու պարեկային նավ, որոնք ուղարկվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերին Միացյալ Նահանգների կողմից։

Նմանատիպ նյութեր
1936 դիտում
12:53 08-12-2018
Հայաստանի և Սլովակիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հետ կապված հարցեր
Այս բաժնից
1267 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»