2248 դիտում
20:16 21-09-2020
Հայաստանի աթլետիկայի հավաքականը հաջողություններ գրանցեց Բալկանյան երկրների առաջնությունում
Ռումինիայի Նապոկա – Կլուժ քաղաքին հրաժեշտ տվեցին Բալկանյան երկրների աթլետիկայի 73 –րդ առաջնության մասնակիցները։
Ստուգատեսում հաջող քննություն բռնեց Հայաստանի հավաքականը , որը 12 թիմերի պայքարում, մեդալների հաշվարկով, գրավեց վեցերորդ տեղը։
Առավել արդյունավետ էին գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի մրցելույթները։ Մարզիչ Գրիգոր Բարսեղյանի 24 –ամյա սանը առաջին էր 1500 / 3 րոպ․ 47, 60 վրկ․ / և 3000 մետր / 8․ 12, 02 / վազքատարածություններում։
Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը։ Վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի աշակերտը լավագույնն էր 16 մ․ 53 սմ․ արդյունքով։
Ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը թեև 100 մետր արագավազքւմ ճանաչվեց չորրորդը , բայց նրա ցույց տված 10, 44 վայրկյան ժամանակը նոր ուղղում էր հանրապետական ռեկորդների ցանկում։ Նա փաստորեն մեկ տասնորդական վայրկյանով բարելավեց Արման Անդրեասյանին պատկանած 13 –ամյա վաղեմության բարձրագույն նվաճումը։
Անձնական ռեկորդ սահմանեց մեկ այլ արագավազորդ ՝ երևանցի Ռազմիկ Մկրտչյանը։ Բայց նրա ցույց տված 21, 89 վրկ․ արդյունքը 200մ․ վազքում ժամանակի առումով 12 –րդն էր։
ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Միշա Հայրապետյանը հավատում է Գյումրիի և Կապանի իր գործընկերների նպատակասլաց աշխատանքին և հույս ունի, որ անկոտրում կամքով օժտված մրցանակակիրները նույնպես ջանք չեն խնայի օլիմպիական ուղեգրի արժանանալու համար։ Օրինակ, Լևոն Աղասյանը, անցյալ տարի, մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը եռացատկել է 17մ․ 08սմ․։ Ուրեմն նա կարող է հասնել, ավելին՝ գերազանցել իր անձնական ռեկորդը։ Հայրապետյանը գրեթե համոզված է, որ դա հասանելի է կապանյան շնորհալի երկյակի համար։ Նույնը կարելի է ասել նաև գյումրեցիների մասին։
Ավագ մարզիչը կարծում է, որ գերազանց պայմաններում , ավանդույթներով հարուստ աթլետիկայի ամերիկյան դպրոցի ներկայացուցիչների հետ պարապող Ալեքս Դոնիկյանը մեծ ցանկություն դրսևորելու պարագայում, նույնպես կարող է նվաճել Տոկիոյի խաղերում հանդես գալու իրավունք։
Մեր մարզիկների հաջող ելույթներին նպաստել է նաև Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր , մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ներկայությունը, նրա հանդեպ կազմակերպիչների դրսևորած մեծ հարգանքը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1336 դիտում
18:20 13-06-2022
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ
2577 դիտում
21:55 06-03-2022
Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
2229 դիտում
20:24 27-06-2016
Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն
Այս բաժնից
2728 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3826 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2785 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը