211652_close_icon
views-count1522 դիտում article-date 12:27 16-02-2025

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությունում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում այսօր մեկնարկած Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում: Նա հանդես է գալու նաև հեռացատկում:

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելա Առաքելյանը (հեռացատկ):

Մրցումների ավարտից հետո մեր թիմը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի, որպեսզի Հայաստանի աթլետները հնարավորինս լավ մարզավիճակով ներկայանան Նիդերլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի ծածկած մարզասրահների առաջնությանը:

 

Նմանատիպ նյութեր