211652_close_icon
views-count1743 դիտում article-date 10:16 20-09-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․8 հա տարածքում բռնկված հրդեհները

եպտեմբերի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին՝ 1 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Մասիս քաղաքում՝ 300 քմ, Արևշատ գյուղում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1 հա, 800 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, 800 քմ, 500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 700 քմ, Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 1 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7․8 հա:

Նմանատիպ նյութեր