211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:28 05-10-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք՝ ներգրավելով ընդհանուր 19 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, 6000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 0.5 հա, Ղազանչի գյուղում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 5500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր