211652_close_icon
views-count7527 դիտում article-date 23:27 19-09-2020

Ռուսական ռմբակոծիչները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ առանց վայրէջքի թռիչքի հեռավորության

Ռուսական գերձայնային Տու-160 ռմբակոծիչները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ առանց վայրէջքի թռիչքի հեռավորության և տևողության: Ռազմական ինքնաթիռները 25 ժամում անցել են 20 հազ. կիլոմետր: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Տու-160-ին. 10 տարի առաջ ռմբակոծիչները օդում առանց վայրէջքի անցկացրել էին 24 ժամ և 24 րոպե: Ռուսական երկու Տու-160-երի թռիքչքն ընթացել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի չեզոք տարածքի, Խաղաղ օվկիանոսի, Կարսկի, Լապտևների, Արևելա-Սիբիրական, Չուկոտսկի և Բարենցի ծովերի վրայով: Ինքնաթիռները վայրէջք են կատարել Էնգելսի օդանավակայանում: Թռիչքի ընթացքում ռմբակոծիչները երեք անգամ օդում վերալիցքավորվել են վեց Իլ-78 ինքնաթիռների շնոհիվ: Թռիչքի որոշ հատվածներում նրանց ուղեկցել են օտարերկրյա օդանավեր և Սու-35 կործանիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր