211652_close_icon
views-count1365 դիտում article-date 14:00 19-09-2020

Շշի վրա, որից Նավալնին խմել է, թույնի հետքեր են հայտնաբերվել

Գերմանական լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են այն նյութը, որով, ամենայն հավանականությամբ, թունավորվել է ՌԴ ամենամեծ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին գրում է Interfax գործակալությունը՝ հղում անելով Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին։ Վերջինս նշել է, որ Նավալնիի անձնական իրերը, ծանրոցները բժշկական ինքնաթիռով ուղարկվել են նրա հետ, և դա է եղել պատճառը, որ ոչ մի բանի վրա, բացի շշերից, հետքեր չեն գտնվել. «Թույնի հետքեր հայտնաբերվել են այն շշի վրա, որից խմել է Նավալնին»։ ՇՆշվում է նաև, որ շշի վրա հայտնաբերված քիմիական նյութի լաբորատոր հետազոտությունների պատասխանը հրապարակվել է Նավալնիի համաձայնությամբ։

Նմանատիպ նյութեր