Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը: Նա մասնավորապես նշել է.
«Նիկոլ Փաշինյանի [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2752700655050312]գրառումը[/url] լրջագույն մտորումների տեղիք է տալիս
Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։
Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք...
Опубликовано «Հայրենիք» Կուսակցություն Четверг, 17 сентября 2020 г.