211652_close_icon
views-count21616 դիտում article-date 20:43 30-09-2022

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. զոքանչը պնդում է, որ նախկին փեսան ու տեքրոջ տղան գողության նպատակով տակնուվրա ու ջարդուխուրդ են արել իր տան գույքի մեծ մասը, իսկ ոստիկանությունն ու քննչականը դեռ մտորումների մեջ են, թե ինչ պատասխանեն զոքանչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում գույքի դիտավորյալ ոչնչացման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 45-ամյա Սոնյա Ղ.-ի  ահազանգի փաստով:

Վերջինս սեպտեմբերի 18-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը՝ ժամ 00:50–ի սահմաններում, իր համագյուղացի, 25-ամյա Արայիկ Զ-ն գնացել է իր տուն, ջարդել է մուտքի դուռը, ապա մտել ներս և ջարդուխուրդ արել տան գույքի մեծ մասը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աղաբաբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետն ու Տավուշի մարզային քննչական վարչության հերթապահ քննիչը:

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ֆոտոլրագրող Գ.Շամշյանի հետ զրույցում Սոնյա  Ղ.-ն ասում էր. «Քանի օր է, դեպքը եղել է, սակայն ինձ ոչ տուժող են ճանաչել, ոչ էլ կարողանում եմ ոստիկանությունից ու քննչականից տեղեկություն ստանալ, թե ինչ ընթացքում է գտնվում գործը: Ինձ ասում են գույքի դիտավորությամբ ոչնչացում, սակայն ես վստահ եմ, որ իմ տուն խմբակային գողության են եկել ու մեկը իմ նախկին փեսան է, մյուսը՝ տեքորս տղան և, ըստ տեղեկությունների՝ ևս  1-2  հոգի:

Նրանք մտել են իմ տուն, սակայն ոչինչ չգտնելով, տակնուվրա ու ջարդուխուրդ են արել տանս ապրանքների մի մասը ու մինչև այժմ նրանք գտնվում են դրսում:

Նախկին իշխանությունների օրոք եթե նման բան տեղի ունենար, դրանք հիմա բերդում կլինեին, իսկ հիմա կարաս մտնես մարդու տուն, փորձես գողություն անել, իսկ հետո քո սև գործն անես ու հանգիստ դուրս գաս, վստահ լինելով, որ մեկ ա, եթե բռնեն էլ, չես նստելու»:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տուժած Սոնյա Ղ.-ի տրամադրած լուսանկարները դեպքի վայրից:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր