«Լիվերպուլից» հետո հաստատ ոչ մի թիմ չեմ գլխավորի. մի տարի դադար կվերցնեմ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչ է անելու, երբ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվի:
«Ինձ հաճախ են այդ հարցը տալիս: Երբեք չեմ լսել, որ նման մի բան հարցնեն Պեպ Գվարդիոլային, թեպետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի:
Ես դեռ չորս տարի ունեմ, որոնք ֆուտբոլում հավերժություն են թվում: Այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել: Ես ենթադրում եմ,որ չորս տարի անց մտածելու եմ, թե արժե արդյոք երկարաձգել պայմանագիրը:
Եթե դա տեղի չունենա, ես արձակուրդ կգնամ: Հաստատ նոր ակումբ չեմ գլխավորելու «Լիվերպուլից» հեռանալու հաջորդ օրը: Ես մի տարի դադար կվերցնեմ», ասել է Կլոպը: