4119 դիտում
17:30 24-01-2017
Համաձայն չեմ, որ «Համախմբման» ընտրած դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կարեն Անդրեասյան
«Համախմբում» կուսակցության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համաձայն չէ, որ իրենց կուսակցության դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.
«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:
Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա:
Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»,- գրել է Կարեն Անդրեասյանը:
Նմանատիպ նյութեր
27898 դիտում
08:50 06-02-2018
Արմենն ասել է` չեմ կարող, Լևոնը համաձայն չէ. Լևոնը ասել է` նման բան չկա, համաձայն եմ. ու սկսվել է թունդ վեճ. «Իրատես»
4397 դիտում
21:41 10-10-2016
Զինեդին Զիդան. Երբեք չեմ գլխավորի ՊՍԺ-ն
3449 դիտում
17:09 21-03-2017
Դիեգո Սիմեոնե. Երբեք չեմ գլխավորի «Ռեալը»
Այս բաժնից
454 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
448 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
544 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան