1967 դիտում
23:18 12-09-2019
Դանի Սեբալյոս․ Լիվերպուլից ուժեղ թիմ չեմ տեսել
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը անդրադարձել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» խաղին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/12/ceballos/1015663]Armsport[/url].am-ը:
«Ես երբեք չէի տեսել այնպիսի բան, ինչպիսին «Էնֆիլդում» տեսա։ Ես երբեք չէի տեսել թիմի, ով նրանցից լավ է խաղում, ով նրանցից լավ է պրեսինգի դիմում, և որոնց երկրպագում են նրանցից լավ։ «Լիվերպուլը» մեզ թթվածին չէր տալիս։
Երբ դու պաշտպանությունում ես, մեծ ուժեր ես ծախսում, իսկ երբ վերջապես գնդակը քո մոտ է լինում, ուզում ես շունչ քաշել, բայց այդ պահին նրանք դարձյալ պրեսինգի են դիմում։ Նրանք հիասքանչ են կատարում այդ ամենը։
Ներկա պահին չի կարելի «Արսենալին» համեմատել «Լիվերպուլի» հետ։ Մենք աշխատում ենք նման երևույթների վրա, բայց Կլոպը «Լիվերպուլում» է 2015 թվականից։ Էմերին եկել է այստեղ նախորդ տարի։ «Արսենալը» նախորդ մրցաշրջանում մեկ միավոր հետ մնաց ՉԼ-ի գոտուց ու մեկ քայլ հետ մնաց Եվրոպա լիգան հաղթելուց։
Մի քանի տարի անց «Արսենալը» կլինի աշխարհի այն 10 ակումբների շարքում, որոնք մշտապես կպայքարեն բոլոր տիտղոսների համար»,- ասել է Սեբալյոսը:
Նմանատիպ նյութեր
1499 դիտում
23:15 16-09-2020
«Լիվերպուլից» հետո հաստատ ոչ մի թիմ չեմ գլխավորի. մի տարի դադար կվերցնեմ
2411 դիտում
10:59 23-02-2017
Ռոբերտ Քոչարյանի շվաքը այնտեղ չեմ տեսել, բայց Սամվել Բաբայանինը տեսել եմ. ՀԴԿ նախագահ. «Առավոտ»
5790 դիտում
20:08 18-11-2020
Ես Շուշիում նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի․ Շուշիի քաղաքապետ. Aysor.am
Այս բաժնից
625 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից