Զինեդին Զիդան. Երբեք չեմ գլխավորի ՊՍԺ-ն
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է ապագայում իր ծրագրերի մասին:
«Այժմ ես «Ռեալում» եմ և դրանից հաճույք եմ ստանում: Սովոր չեմ երկարաժամկետ ծրագրեր կառուցել: Չգիտեմ, թե վաղվա օրը ինչ կբերի և դա արդեն իսկ վատ չէ:
Ինչ վերաբերում է «Մարսելին», ապա չեմ ցանկանում խոսել, որ դա հնարավոր չէ: Ինչ որ հեքիաթային բան կա այդ ակումբում: Բոլորդ էլ գիտեք, որ թիմը կարող է հիանալի ներկայացում տալ, երբ նրանք լավ մարզավիճակում են լինում:
Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ «Մարսելը» վերադառնա ամենաբարձր դիրքերի: Իհարկե, ես մինչև վերջ օբյեկտիվ չեմ, երբ խոսքը գնում է իմ հարազատ քաղաքի մասին:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա ես ծագումով Մարսելից եմ, այժմ մարզում եմ Մադրիդում: Դա հնարավոր չէ», ասել է Զիդանը: