211652_close_icon
views-count1564 դիտում article-date 12:25 16-09-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 5 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վարակակիրներից չորսը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավորներ և նախօրոք մեկուսացված էին, մեկի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիս իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է մեկ քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 42, ընդհանուր մեկուսացված են 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր