211652_close_icon
views-count2516 դիտում article-date 11:41 23-07-2020

Արցախում հաստատվել է COVID-19-ի 4 նոր դեպք

Արցախում հուլիսի 23-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 187 քաղաքացու մոտ, որից 134-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4216 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյանի համայնքի բնակչի մոտ: Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր