13704 դիտում
10:40 16-09-2020
ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի կառույցի ղեկավար ընտրվեց Արցախյան ու Քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից Գեղամ Խաչատրյանը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երկրապահ կամավորական միության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների տարածքային կառույցի ղեկավարի ընտրություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար ընտրվեց Գեղամ Խաչատրյանը, ով ոչ միայն մեծ հեղինակություն ու հարգանք է վայելում ընկերների, բարեկամների ու զինակիցների շրջանում, այլև մասնակցություն է ունեցել Արցախյան և Քառօրյա պատերազմներում, սակայն շատ բաների մասին հրաժարվել է ներկայացնել՝ միշտ ասելով. «Վերևն Աստված կա, ինչ անում եմ, իմ ժողովրդի ու հայրենիքի համար եմ անում»։
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
12:23 01-06-2024
Ձերբակալվել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեղամ Հովհաննիսյանը