211652_close_icon
views-count39021 դիտում article-date 10:30 10-06-2017

Հովոն հայրենասեր հայորդի էր՝ անմնացորդ նվիրումով. Մանվել Գրիգորյանի ցավակցական խոսքը՝ ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի փոխնախագահի անժամանակ մահվան կապակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բավականին երիտասարդ տարիքում հանկարծամահ է եղել ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Առաքելյանը՝ մարդ, որ ամբողջ կյանքն ապրեց նվիրումով, անմնացորդ նվիրումով ընկերների, հայրենիքի հանդեպ: Ստորև ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ցավակցական ուղերձը: «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Առաքելյանի՝ մեր սիրելի Հովոյի, անժամանակ մահվան կապակցությամբ: Հովոն հայրենասեր հայորդի էր, որ անմնացորդ նվիրումով էր վերաբերվում իր գործին, հայրենիքին, Երկրապահին, ընկերներին: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի առաջին օրից մինչեւ վերջինը Հովոն սիրով եւ պարտաճանաչորեն մասնակցեց՝ առանց տրտնջալու եւ պատրաստ էր առաջնագծում մնալ որքան պահանջվեր: Հովհաննես Առաքելյանը բաժանմունքի փոխնախագահի կարգավիճակում մշտապես աջակցել է զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին: Հովհաննես Առաքելյանի հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Հովո»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր