211652_close_icon
views-count3669 դիտում article-date 11:45 15-09-2020

Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նախատեսում է Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենայի հետ: «[url=https://armenpress.am/arm/news/1027674.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին: «Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,-ասաց Ասոյանը: Նա, սակայն, դեռ չկարողացավ ասել, թե երբ դա կիրագործեն:

Նմանատիպ նյութեր