1349 դիտում
15:31 14-09-2020
ՊԵԿ-ը թմրամիջոցների մաքսանենգության դեպք է հայտնաբերել
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ անցկացված մաքսային հսկողության` անձնական մաքսային զննման արդյունքում վերջինս հագուստի գրպաններից դուրս է բերել և ներկայացրել է 6 պոլիէթիլենային փաթեթ` 358 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածների պարունակությամբ:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով հանցագործության հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացի Կ.Գ.-ն ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1184 դիտում
19:00 17-04-2019
ՊԵԿ. բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք
2599 դիտում
21:35 28-06-2018
Հանդիպում ՊԵԿ-ում. քննարկվել են թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված հարցեր
2610 դիտում
10:18 17-03-2020
ՊԵԿ-ը նոր կարգ է սահմանել թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
484 դիտում
20:23 29-04-2024
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը
496 դիտում
19:57 29-04-2024
Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը․ Ռուբեն Մելիքյան
475 դիտում
19:39 29-04-2024
Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ