1872 դիտում
16:48 14-09-2020
Պաշտպանության բանակում պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ
Արցախի պաշտպանական բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Կարևորելով մարտունակ և մասնագիտական գիտելիքներով զինված պահեստազորայինների դերը՝ պաշտպանության բանակում սեպտեմբերի 7-ից 13-ը պահեստազորի սակրավորների հետ անց են կացվել ուսումնավարժական հավաքներ: Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված հավաք-պարապմունքները նպատակ ունեին բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ինժեներական ապահովման խնդիրների կատարման ունակությունները: Դասախոսությունների, տեսական և գործնական պարապմունքների միջոցով մասնակից կազմը վեր է հիշել ու ձեռք բերել այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մարտական առաջադրանքները հմուտ և արդյունավետ կյանքի կոչելու համար:
Մարտավարամասնագիտական պարապմունքների ավարտին, ամփոփելով արդյունքները, նախանշվել են նաև հետագա անելիքները, որոնց վերաբերյալ պատասխանատու սպաները ոլորտի ղեկավարության կողմից ստացել են համապատասխան ցուցումներ ու առաջադրանքներ»։
[img]https://st0.shamshyan.com/editor/051428500160006837682872.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3446 դիտում
18:26 16-01-2018
Մեկնարկել են պահեստազորի սպայական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր ուսումնավարժական հավաքներ
1823 դիտում
17:53 02-03-2016
Պահեստազորայինների մասնակցությամբ ուսումնավարժական հավաքներ են կազմակերպվել
15848 դիտում
18:29 13-04-2017
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել գնդային-մարտավարական զորավարժություն
Այս բաժնից
577 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
643 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
577 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար