Մեկնարկել են պահեստազորի սպայական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ տարբեր ուսումնավարժական հավաքներ
                        Պաշտպանության բանակի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 15-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական կազմի ներկայացուցիչները:
Հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը: 
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

