Պահեստազորայինների մասնակցությամբ ուսումնավարժական հավաքներ են կազմակերպվել
                        Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից կարևորվում է ոչ միայն զինծառայողների, այլև հանրապետության զինկոմիսարիատներում հաշվառված պահեստազորային անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործումը: Այդ նպատակով փետրվարի 22-ից 28-ը բանակի հակաօդային պաշտպանության բրիգադներից մեկի հենքի վրա անց են կացվել  ուսումնավարժական հավաքներ, որում ընդգրկվել են պահեստազորի շարքային կազմի ներկայացուցիչները:
  Շուրջ մեկ շաբաթ տևած հավաքների վերջում տեսական ու գործնական պարապմունքներին հաջորդեց ստուգարքների հանձնումը, որի ընթացքում պահեստազորայինները հնարավորություն ստացան կիրառելու իրենց մասնագիտական ունակությունները:
 
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

